Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիոն աղբը շատ ցավոտ է տանում վիրուսազրկվելը և անթաքույց, հրապարակավ և ցինիկ մարտահրավեր է նետում Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքներին՝ որպես քաղաքակրթության արժեքներին։

Եվ չի խորշում կիրառել սուտը, կեղծիքը, մանիպուլյացիաները, ապատեղեկատվությունը, հակաիրավական գործողությունները։

Վիրուսային ակտիվության վերջին օջախ է հանդիսանում դրանց համար ՍԴ֊ն։

Չպետք է տրվել ակնհայտ սադրանքներին և բացառապես օրենքի ուժով, եթե չկա, պետք է ընդունել օրենք և վարակազրկել ՍԴ֊ն»։