Դերասան, շոումեն Ռաֆայել Երանոսյանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել սիրիահայ ընտանիքի, եթե որոշում կայացվի նրանց տեղափոխել Հայաստան: Այս մասին դերասանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան, ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի (մինչև 10 հոգի), նաև կապահովեմ աշխատանքով մեր գյուղում»,- գրել է նա: