ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրել է․
«Հերթական շառը
Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։
Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»։
Նշենք, որ այսօր առավոտից կայքերից մեկով լուր էր տարածվել, թե Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։