Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել է Սիրիայում իրենց կողմից ռազմական գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ նշելով, թե ովքեր մտածում են, որ այդկերպ կարող են ստիպել Թուրքիայի հետ նահանջել, լրջորեն սխալվում են: Այսպես Էրդողանը փորձում է ցույց տալ, թե իրենք մտահոգություն չունեն կապված պատժամիջոցների սահմանմանման հետ, բայց շուտով ստիպված է լինելու նահանջել և ԱՄՆ կառավարությանը խնդրել, որ պատժամիջոցներ չսահմանեն:
Պետք է նկատի ունենալ անցյած տարվա իրադարձությունները, երբ Թուրքիան հրաժարվեց ազատ արձակել ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանվեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ, որից հետո թուրքական լիրայի փոխարժեքը սկսեք գահավիժել, վատացավ թուրքական տնտեսական վիճակը, և Թուրքիան ստիպված եղավ ազատ արձակել Բրանսոնին: Սրանից հետո արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա թուրքական թուրքական տնտեսության հետ, եթե այս անգամ խոստացված խոշոր պատժամիջոցների փաթեթը կիրառվի Թուրքիայի նկատմամբ: