14:51
«Հայկական թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ իր «Լենինը»»

Իմ մտածող ընկերներից մեկի մտքերից մի հատված. «Հայկական թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ իր «Լենինը», այլ խոսքով՝ տրանսֆորմացվել դիկտատուրայի, որտեղ առաջնորդի դարձվածքները, խոսքերը մասսայաբար պարտադրվում են հասարակությանը։

Նման մոտեցումը հաստատապես հակոտնյա է մեր հեղափոխության օրակարգին, արժեհամակարգին, որի առանցքում անհատն է՝ իր նախաձեռնողականությամբ, տաղանդով»:

Եվ դրան իմ պատասխանը. «Մենք վաղուց արդեն այդ «փոսում» ենք, ընդամենը պետք է քաջություն ունենալ դա խոստովանելու համար:

Եվ դա ասում եմ ոչ միայն քեզ, այլ բոլոր նրանց, ովքեր չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել իրականությունը, քանի որ այն շղարշված է հեղափոխություն-հակահեղափոխություն խաղով և պոպուլիստական կարգախոսներով:

Հեղափոխության առանցքում իսկապես նախաձեռնող անհատն էր, բայց միայն Սերժին մերժելու փուլում, իսկ դրանից հետո այդ անհատը տրանսֆորմացվեց կռապաշտի, որը բացարձակ ցանկություն և ես կավելացնեի՝ նաև քաջություն չունի հանելու վարդագույն ակնոցը»:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս