Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական բազում խնդիրները թողած կրկին լծվել է հեղափոխական պոպուլիզմի պոպուլիզացիայի գործին...
Ըստ ԶԼՄ-ներից մեկի հաղորդման պարոն Փաշինյանն իր facebook-յան էջում տեղադրած՝ «Հայաստնան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառումը, որը ֆլեշմոբի էր վերածել, հիմա էլ որոշել է տարածել ամբողջ հանրապետությունով մեկ՝ այն տարբեր ձեռագրերով պատկերված գովազդային պաստառների միջոցով...
Թե ինչի համար է պարոն Փաշինյանն այս ամենը կազմակերպել, անկեղծ ասած չհասկացա...
Իմ սուբյեկտիվ կարծիքով սա անիմաստ ժամանակավատնում է...
Սակայն կարևորը և զավեշտալին պարոն վարչապետի ձեռնակրած «գովազդի» պահով այն է, որ այս անիմաստ և անտրամաբանական ձեռնարկի համար պետբյուջեից հատկացվել է 48 միլիոն 900 հազար դրամ գումար և այն տրամադրվել է «Անտարես» հոլդինգին...
Այս ամբողջ պատմության մեջ ևս մեկ փաստ եմ ուզում արձանագրել...Նախկին իշխանություններին շինծու մրցույթներ կազմակերպելու և նախկինների յուրայիններին այդպիսով պետության հաշվին լավություններ անելու մեջ բազմաթիվ անգամ մեղադրած ներկայիս վարչապետը, որքան հասկանում եմ, «Անտարես» հոլդինգին այդ 48 միլիոն 900 հազար դրամը ևս տրամադրել է առանց մրցույթ հայտարարելու՝ որը բացահայտ հովանավորչություն է...
Հ.Գ.Հայաստանի նման երկրում մոտ 49 միլոն դրամ ծախսելը վարչապետի խոսքերը գովազդելու համար՝ անտրամաբանական և անընդունելի քայլ է...Կրկնակի անընդունելի է, երբ այդ գումարը տրվում է վարչապետի գիրքը հրատարակած հոլդինգին...