Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇՏԱՊ. Մինչ հայտնի կայքը «զուռնան առած»՝ առանց նյութի մեջ խորանալու սենսացիոն վերնագրեր է արտադրում, տեղեկացնեմ, որ լուրի մեջ նշված հասցեն մասնավոր տարածք է, և համայնքը, ցավոք, ծառերի հատումը կանխելու հարցում որևէ իրավասություն ու գործառույթ չունի:
Այնուհանդերձ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները օրվա առաջին կեսին եղել են տարածքում եւ ծանոթացել են դեպքի մանրամասներին»: