Մի քիչ սյուր է, երբ Փաշինյանը պաշտպանում է Նժդեհին, բայց միևնույն ժամանակ ուրախալի է, որ առնվազն նման իրավիճակներում տուրք չի տրվում ներքաղաքական խաղերին:

 

Բայց այստեղ այլ բան ընդգծենք: Ալիև-Փաշինյան ջերմ երկխոսությունից ոչինչ չի մնացել: Փոխադարձ կոմպլիմենտների փուլն ավարտվել է, ու կրկին մեղադրանքներ, հնարավոր բոլոր միջազգային հարթակներում պրովոկացիաներ և այլն: Մտերմիկ վերելակների պաշարը կարճ տևեց: Իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը ձեռագիր փոխեց, իսկ «թե ինչու»-ն մի առանձին վերլուծության թեմա է: