Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի տարի առաջ եմ գրել Աղջիկների միջազգային պաշտպանության օրվա առթիվ: Համարյա բան չի փոխվել այս առումով մտածելակերպում:
Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ տղամարդկանց մեծամասնության համար միայն ԻՐԵՆՑ աղջիկը, կինը կամ մաման են բարոյական, լավը, սուրբ: Մնացած բոլորը պոտենցիալ փչացած են: Հարգելի տղամարդիկ, ԲՈԼՈՐ կանայք ու աղջիկները հարգանքի ու պաշտպանության կարիք ունեն: Անկախ այն փաստից, նրանք ձերն են, թե հարևանինը:
Ու երբ բողոքում եք կանանցից, պարզապես հիշեք, որ Աստված նրանց անմեղ աղջիկ է ստեղծել: Այդ դուք եք հետո դարձրել նրանց չարացած ու դժբախտ կին: Իսկ հասարակությունը, որտեղ կանայք դժբախտ են ու անտեսված, չի կարող առողջ լինել։
Աղջիկների պաշտպանության միջազգային օրը շնորհավոր»: