Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է կազմակերպել Սիրիայի հյուսիս-արևելքում, թուրքիայի գնդակոծման տակ հայտնված խաղաղ հայ բնակչության տարհանումը: Մինչ այս պահը որևէ քայլ և գործողություն չի իրականացվել: Ոչ մի հայ չի տարհանվել Սիրիայից: Սա ամենամեծ խայտառակությունն է և լուրջ հետևությունների տեղիք տվող՝ մտածող մարդկանց համար: Ի դեպ, Սիրիայի հայաշատ համայնքներում, հայերի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 3500 մարդ, մեծ մասը ապրում են Ղամիշլի քաղաքում:
Հավելեմ նաև, որ տարհանման կազմակերպումը պետք էր օպերատիվ իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ, որովհետև ՌԴ-ի հետ ՀՀ-ն Հալեպում մարդասիրական առաքելություն է իրականացնում:
Հ.Գ. Փաստորեն Նիկոլի օպերատիվ կապը միայն ալիևի հետ է գործում, Ռուսաստանից լուր չունի՞… հասկանում ե՞ք, թե ամեն վայրկյան քանի հայ է զոհվում Սիրիայում: ՀՀ իշխանության ղեկին հայտնվածներ, թուրքի տարածաշրջանային նկրտումները կարող են ծավալվել, այս ֆոնին Ադրբեջանը կարող է ակտիվանալ, ի՞նչ եք անելու, ի՞նչպես եք ապահովելու Հայաստանի խաղաղ բնակչության անվտանգությունը, էլ չասեմ, որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր, նաև արցախցիների անվտանգությունը»: