Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է.

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, հարկավոր է օր առաջ վերանայել ձեր գործառույթների շրջանակներում վարույթ հարուցելու հիմքերը կամ գտնել և վերացնել այն խոչընդոտները, որոնք ձեզ թույլ չեն տալիս պատշաճ վերահսկողություն ու վարչարարություն իրականացնել:

Այս և բոլոր մյուս կառուցապատողներն օրենքով պարտավոր են օդի աղտոտվածության ու փոշու դեմ միջոցառումներ իրականացնել, այդ թվում` անթափանց թաղանթով ծածկել կառուցվող շենքերը, ինչը գրեթե ոչ մեկը չի անում:

Նայեք այս նկարին, սա ի՞նչ բարձիթողի վիճակ է, և այն էլ օրը ցերեկով, պետական մարմինների հարևանությամբ. տպավորություն է, որ պետական վերահսկողություն, առհասարակ, գոյություն չունի»: