Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մի արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է
- Սկզբում իրավապահները քեզ տեղեկացնում են, որ պաշտոնավարմանդ ընթացքում թույլ ես տվել լուրջ խախտումներ, այսինքն` թալանածիդ մասին իմացել են:
- Եվ քանի որ հանցանքդ ծանր է ու կալանավորումն, ըստ էության, անխուսափելի, սկսում ես քաղաքական ստատուսներ գրել, հայտարարւթյուններ անել, գցվել այս կամ այն նախկինի «գիրկը»:
- Հետո քեզ օրենքի տառին համապատասխան կալանավորում են:
- Հետո դու կամ մերձավորներդ քեզ հայտարարում են/ես քաղաքական հալածյալ:
-
Պրիմիտիվ քայլեր` քաղաքական կարիերան հետագայում շարունակելու փոքր հնարավորությունը պահպանելու համար:
Վարագույր»։