Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր զորավարժությունների ժամանակ հայկական ՌՕՈւ-երի «Սու-25»-երը հայկական արտադրության 500 կգ ռումբերով շատ դիպուկ ու դիտարժան ռմբանետում կատարեցին։ Ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գ. Ասլանյանը և զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ներսիսյանը իսկական վարպետություն ցուցաբերեցին»: