Տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են նկատվում. Թուրքիան ու Ադրբեջանը յուրաքանչյուրն առանձին մտել են Ռուսաստանի հետ մերձեցման գործընթաց:

Թուրքիա- ՌԴ
2016թ.-ից մեկնարկած բանակցությունները՝ ռուս-թուրքական առևտրաշրջանառության վճարումներն ազգային արժույթներով իրականացնելու շուրջ, հանգեցրին համապատասխան համաձայնագրի կնքման:

Ադրբեջան- ՌԴ
2018թ.-ին երկու երկրների ղեկավարների միջև կնքված առևտրային և տնտեսական համագործակցության զարգացման՝ թվով 17 համաձայնագրերից բաղկացած ճանապարհային քարտեզն այսօր միտում ունի համալրվելու Ադրբեջանում ռուսական նախաձեռնությամբ «Բաքվի նախընտրած» (համենայնդեպս ռուսական աղբյուրներն այսպես են փոխանցում) ատոմակայանի ստեղծմամբ: Ադրբեջանի կողմից ուսումնասիրություններ կատարելու մասին արդեն հայտարարվել է:

Նշում‼️

Համագործակցող կողմերից երկուսը մեր անմիջական, ոչ բարյացկամ հարևաններն են, երրորդը՝ ռազմավարական գործընկերն է:

Կարծում եմ՝ մտածելու տեղ ունենք, հատկապես հայ-ռուսական ներկայիս «փայլուն» հարաբերությունների համատեքստում: