06:28
«Ես չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք կիսապատերազմական երկրում գտնվող Պնախարարի ազատման կեղծ լուրը ազդել բանակի մարտունակության կամ որևէ՝ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա, թե ոչ»

Մի իրապատում դեպք եմ ուզում պատմել երիտասարդ լրագրողական տարիներիցս, որովհետև ներգրավված պաշտոնյայի զուգադիպությունը շատ սիմվոլիկ էր (ներկա եղածները չեն թողի խաբեմ)։ Մի փոքրիկ լուրի տեղ էր մնացել (էն տարիներին լուր գտնելն այդքան հեշտ չէր, տարածքը փոքր էր, զտում էինք), ու չէինք կարողանում գտնել։ Մեկ էլ գործընկերներիցս մեկը կատակով թե բա՝

«արի քյալլագյոզություն անենք։ Երեկ ընկերներից մեկը հարցրեց՝ իսկ ճիշտ ա՞, որ Պնախարարը հրաժարական ա տվել։ Մենք էլ հիմա զանգենք ՊՆ, հարցնենք՝ իսկ ճիշտ ա՞, որ նախարարը հրաժարական ա տվել։ Թող հերքեն, մենք էլ կգրենք՝ լուրերն այն մասին, որ Պնախարարը հրաժարական է տվել, չհաստատվեցին»։


Ահագին երկար ծիծաղում էինք էս իրավիճակի վրա, որովհետև սրամիտ էր թվում, բայց և անհավանական։ Իհարկե մի քիչ չարչարվեցինք ու ուրիշ՝ ցավոք ավելի նվազ սենսացիոն լուր դրեցինք։ Ու էդ նույնիսկ կեղծ լուրով մանիպուլացնելու անհավանական դեպքում նորմալ վարք էինք համարում զանգելը, հարցնելը ու մեկ է՝ ճշմարտություն հրամցնելը։

Նոր տեղեկացա, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Ես չգիտեմ՝ մենք ոնց էստեղ հասանք։

Ավելացում․ Ես չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք կիսապատերազմական երկրում գտնվող Պնախարարի ազատման կեղծ լուրը ազդել բանակի մարտունակության կամ որևէ՝ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա, թե ոչ։ Ըստ այդմ չեմ կարող պատասխանել՝ կա հանցակազմ, թե ոչ։ Թող համապատասխան օղակները քննեն։

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս