ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սամվել Ֆարմանյանի կողմից ֆեյսբուքյան գրառմամբ արվել են ենթադրաբար ՀՔԾ քննիչի հնարավոր գործողությունների մասին, որոնք իրավական գնահատականի են արժանի։ ՀՀ ոստիկանությունում գրառման փաստով նախապատրաստվում են նյութեր, որոնց շրջանակներում կպարզվեն դրանում նշված անձի ինքնությունը, դեպքի հանգամաները։ Արդյունքների մասին պատշաճ կտեղեկացվի։ Եթե դրանց բացահայտման նպատակով գլխավոր դատախազի ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ պարոն Ֆարմանյանն ընկալել է որպես սպառնալիքներ, դա ընդամենը վկայում է նրա վառ երևակայություն ունենալու և իսկապես իրականության զգացողությունը կորցրած լինելու մասին։ Նախ՝ սպառնալիքներ հնչեցնելը հարիր չէ գլխավոր դատախազի կարգավիճակին և երկրորդ՝ այն բացարձակ անիմաստ և անտրամաբանական է»: