Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ հիշեցնելով, որ Երեք օրում Հայաստանի տարածքում 1 զոհ և 3 վիրավոր ենք ունեցել։

Նրա մաբողջական գրառումը՝ ստորեւ․

«Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր:

Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր երկրներին, միջազգային հանրությանը…

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը, իսկ հանրությունը՝ իր համապատասխան ինստիտուտներով հանդերձ, օր-օրի սպառում է սեփական իմունիտետը…

 

Մենք չունենք և չենք կարող ունենալ թշնամիներ սեփական երկրում, իրական թշնամին մեր թշնամանքից է ուժ ստանում և այդ ուժը նրան տալիս են ներքին թշնամանք սերմանողները:

Կամ մենք կհասկանանք այս պարզագույն ճշմարտությունը, կամ՝ կհատենք անդառնալիության ռուբիկոնը…

Ցավակցում եմ հայրենիքի պաշտպանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին....

Արագ ապաքինում մեր վիրավոր տղաներին»: