01:31
Անիտա Հախվերդյան. «Էսօր իմ աչքի առաջ աշնան արևը գրկել ու համբուրում էր Արտավազդ Փելեշյանին՝ սպասելով հարց տալու իր հերթին»»

Անիտա Հախվերդյանի գրառումը.

«Բորբոքված պատմում եմ վերջին տեսած հայակական ֆիլմի մասին ու հարցնում՝ թե ինչու՞ է հայկական կինոն էս տեսակի թշվառության մեջ:

-Կինոն միշտ նոր է, նկարողը՝ հին:

Հետո մի կում կոլա արեց ու արդեն ինքը հարցրեց.
-Նկատե՞լ ես, որ հնդկական ֆիլմերում երբ զույգը բաժանվում է, անձրև է անպայման գալիս, սրա պատասխանն ունե՞ս:

Էսօր իմ աչքի առաջ աշնան արևը գրկել ու համբուրում էր Արտավազդ Փելեշյանին՝ սպասելով հարց տալու իր հերթին»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս