«Կգա, չի գա», «կգա, բայց «պայմանները» կատարելուց հետո» ու նմանաբնույթ հարցերից հետո Պուտինը ժամանեց Երևան: Օդանավակայանից ուղիղ նիստին: ՌԴ նախագահին օդանավակայանում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իսկ այ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքը այլ բան էր նախատեսում: « Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից»: Ժամանած երկրների ղեկավարների մեջ, հիշեցնեմ, միայն ՌԴ նախագահն էր ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրի ղեկավար: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ օրենքով միայն վարչապետի վրա չէր դրված դիմավորելու պարտավորությունը. կարող էր դիմավորել նաև նախագահը: Բայց ՌԴ նախագահին դիմավորում է փոխվարչապետը, ով, նույն օրենքով սահմանված արարողակարգային ավագությամբ 7-րդն է… Իսկ իրականում ամեն ինչ շատ պարզ է չէ: Սուվերենություն ենք բեմականացնում: Ու նույն բեմադրության մաս էր Բաղրամյան 26-ում ՌԴ նախագահին դիմավորելու անհասկանալի ձևը, Բ26-ի մոտ սորոսականների հակառուսական ակցիան չխոչընդոտելը, այն դեպքում, երբ հակադիր ակցիայի մասնակիցները նման հնարավորություն չստացան, երբ Բաղրամյանը փակ էր ոչ միայն մեքենաների, այլև հետիոտնի համար…
Վերջում երևի արդեն սցենարից դուրս էր մեկուկես ժամանոց հանդիպումը օդանավակայանի ճանապարհին, որին ի դեպ, արդեն հաստատված տեղեկատվության համաձայն, նախորդել էր Պուտինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ ՌԴ դեսպանատանը: Հա, կարևոր է՝ ՌԴ դեսպանատանը…