ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և մակագրել.

«Վատագույն սելֆին ԵԽԽՎ-ի պատմության մեջ: Սակայն անխոս հաճելի էր Մակրոնի հետ նկարվելը: Ավելորդ լուսավորության համար դիմել պարոն Մարուքյանին»: