Վարչապետ Փաշինյանը շատ է սիրում իրեն համեմատել Պապ թագավորի հետ, սակայն հարց է, թե արդյոք ինքը գիտի՞ Պապ թագավորի ձախողված արտաքին քաղաքականության մասին։
Պապ թագավորը Հայաստանում իշխանության եկավ Արևելահռոմեական կայսրության զինված ուժերի աջակցությամբ, սակայն իշխանություն ստանալով՝ վերջինս սկսեց գերագնահատել իր հնարավորությունները և կայսրից պահանջեց ետ վերադարձնել Եդեսիա քաղաքը և Կապադովկիայի այլ 12 քաղաքներ, որոնք կառուցվել էին հայերի՝ Պապի նախնիների կողմից և պատկանում էին Հայոց պետությանը։
Պապի այս արարքը գրգռեց հռոմեացիներին, որոնք որոշեցին մահափորձ կազմակերպել, արդյունքում ոչ միայն նշված քաղաքները չվերադարձվեցին, այլև Պապը սպանվեց, իսկ հայոց պետությունը թուլացավ։ Այս նախադեպը արդիական է նաև այսօր և պատմությունից պետք է դասեր քաղել և լինելով շատ փոքր ներուժ ունեցող երկիր՝ իմաստ չկա գնալ գերտերության դեմ ուղիղ առճակատման, այլ պետք է փորձել հարցերը լուծել դիվանագիտորեն՝ ճկուն գործելակերպի միջոցով։