05:28
«Դա Փաշինյանի ամենաապաշնորհ նախաձեռնությունն էր… այդ սխալը մինչև վարչապետի պաշտոնավարման ավարտը ուղեկցելու է մեզ»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացությանը, որ, այնուամենայնիվ, դատարանների դռներ արգելափակելու գործողությունը կոպիտ սխալ էր։ Փաստացի դա Փաշինյանի ամենաապաշնորհ նախաձեռնությունն էր, որին իհարկե ես էլ եմ մասնակցել ու պատասխանատվություն եմ կրում։

Խնդիրն այն է, որ այդ սխալը մինչև վարչապետի պաշտոնավարման ավարտը ուղեկցելու է մեզ ու մենք այդպես էլ մինչև վերջ չենք կարողանալու հիմնավորել դրա օրինականությունը։ Ես փորձել ու փորձում եմ հիմնավորել, բայց չի ստացվում։

 

Եթե արգելափակման գործողության փոխարեն հենց ամենասկզբից խաղի մեջ մտներ խորհրդարանը, ապա ներկայումս բոլորովին այլ արդյունքներ կունենայինք։

Չնայած այս հիմնախնդրում ստորջրյա քարերը չափազանց շատ են, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ համապատասխան հետևություններն արվել են»։

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս