ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Նյու Յորք կատարած ուղևորության շրջանակներում այցելել է The New York Times օրաթերթի խմբագրություն (որն, իհարկե, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում սխալմամբ ներկայացվել է որպես ամսագիր): Այցի կապակցությամբ գրառում է կատարել նաև Աննա Հակոբյանը՝ նշելով. «Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել»:
The New York Times-ն ամերիկյան մամուլի ասպարեզում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի թիվ մեկ թշնամիներից է: Օրաթերթը հայտնի է Դոնալդ Թրամփի դեմ իր սկանդալային հոդվածներով ու լուրերով, ինչի պատճառով էլ հաճախ արժանացել է նախագահ Թրամփի սուր քննադատությանը:
2018 թվականի սեպտեմբերի 5-ին հիշյալ օրաթերթում տպագրվեց սկանդալային մի հոդված, որտեղ Դոնալդ Թրամփի գլխավորած Սպիտակ տան խոհանոցային հարցերի հետ կապված ցնցող մերկացումներ էին կատարվել:
Իսկ այս տարվա հուլիսին՝ նրանից հետո, երբ The New York Times-ը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կիբերային պատերազմի մասին բացահայտումներ կատարեց, նախագահ Թրամփը դավաճանության մեջ մեղադրեց The New York Times-ին՝ միևնույն ժամանակ նրան անվանելով «ձախողված» օրաթերթ: