Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարավային ուղղությամբ իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։
Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։
Alen Ghulyan-ը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։
Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։
Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)։
Հղումն ու լուսանկարները՝ մեկնաբանություններում»։