Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է պետական պաշտպանության կարգին և այսօրվա իրականությանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ
Մեկ տարի առաջ փորձեցինք Հայոց Եկեղեցին և Վեհափառին օրենքով պաշտպանել ծնկի բերելու մոլուցքով տառապողներից: Այդ ժամանակ էր արդեն պարզ, որ մոլագարության հասնող հակաքրիստոնեական տարրերի առաջ կանաչ լույս է վառվում՝ փորձելու համար ավիրել ազգային արժեհամակարգի կարևորագույն հենասյուներից մեկը: Փորձելու ավիրել այն, ինչը մեզ՝ որպես առանձին էթնոմշակութային միավոր, բերել հասցրել է 21-րդ դար:
Այս նախաձեռնությունից մեկ տարի անց պետք է պարզվեր, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետական պաշտպանության կարիք չունի, բայց պացիենտի զավակներն ունեն և երեկոյան զբոսնելուց նրանց հետ պետք է հարկատուից վճարվող պետական թիկնապահներ ուղեկցեն:
Ու թող ոչ մեկ չկասկածի՝ բարին ու ճշմարտությունը հաղթելու են, ազգայինը հաղթելու է, ինչպես Դ. Թրամփը կասեր՝ ապագան հայրենասերներինն է, ոչ թե գլոբալիստներինը: Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը տապալողներն այդ խարանն իրենց վրայից չեն կարողանալու մաքրել, չի ստացվելու, որովհետև մարդիկ հիշողություն ունեն, Հ. Մաթևոսյանի ասած՝ մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ»: