Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մի բան է ասում, Նյու-Յորքում՝ մեկ այլ բան։ Նա Ստեփանակերտում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Փաշինյանը հայտարարել է․ «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում»: Փաշինյանը միշտ պետք է պահպանի Հայաստանի դիրքորոշումը, որ հիմնահարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, այլ՝ Արցախի ժողովրդի պայքարն իր ինքնորոշման համար։ Եվ Գյումրիում չպետք է հրճվեր, երբ ելույթ ունեցողներից մեկը Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ»: