Ժակ Շիրակը մահացավ: Նա 86 տարեկան էր: Ֆրանսիացիների «chouchou»-ն էր՝ սիրելին:

 

Չգիտեմ՝ որքան հավաստի է, բայց ասում են՝ Շիրակին շատ էր հետաքրքրում իր ազգանունի եւ հայկական մարզի նույնանունությունը: Նրան հանգիստ չէր տալիս հարցը, թե ի՞նչ կապ կա իր ազգանվան եւ հայկական տեղանունի միջեւ:

Գուցե պատահականությու՞ն է, գուցե ոչ...

Պատմում են, որ հայագետ Ժան- Պեռ Մահեին հաճախ է հարցուփորձ արել այս թեմայով: Մահեն ուսումնասիրել, բայց
չի գտել, որեւէ վկայություն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահի ազգանունը եւ Հայաստանի մարզի անվանումը կարող են ընդհանուր ծագում ունենալ:

Չգիտեմ, դա տխրեցրե՞լ է առաջնորդին, թե՞ հակառակը, բայց նա, կարծես, անկեղծորեն սիրում էր Հայաստանն ու հայերին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը ընդունվեց Շիրակի օրոք, ցեղասպանության ժխտումը քրեականացնող առաջին օրինագիծը Ազգային ժողովում անցավ Շիրակի օրոք, Փարիզում Կոմիտասի արձանը կանգնեցնելու թույլտվությունը եղավ քաղաքապետ Շիրակի օրոք, արձանը մի քանի տասնամյակ անց բացվեց նախագահ Շիրակի օրոք...