00:16
«Վերագրենք սա վրիպակին, ինչը միևնույն է՝ չի չեղարկում նախարարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը»

Էս նկարը լավ բնութագրում ա Նիկոլական թիմի ստի պրիմիտիվության աստիճանը։ Թե բա «առաջին կին նախարար»։ Դուրսն էլ մարդիկ պիտի կարդան հավանաբար ու ասեն արա էս ինչ հետամնաց երկիր էր էս Հայաստանը, կանայք էս ինչ ողբալի վիճակում էին, էս ինչ դիսկրիմինացիա էր տոտալ, լավ ա էս անթրաշ մարդը եկավ ու միանգամից ամեն բան փոխվեց։ Կինն արդեն կարող է նախարար դառնալ։ Միթե սա հրաշք չէ։ Շուտով կկարողանան գլխաբաց էլ ման գան, կհասնի դրան մեր Նիկոլը։

 

 

UPDATE

Խոսեցինք ամսագրի սեփականատիրոջ հետ, պարզվեց վրիպակ ա, բառ են բաց թողել, այդ մասին գրել են դիսքլեյմեր, խմբագիրը զգուշացվել է։

Վերագրենք սա վրիպակին, ինչը միևնույն է՝ չի չեղարկում նախարարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, քանի որ հենց իրենք առաջին հերթին պետք է նկատեին սա ու արձագանքեին։
#պրիմիտիվների_ապստամբություն

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս