Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակնհայտ է, որ քրեական դատավարութրունը դարձել է մեր պետության թիվ մեկ գործառույթը։ Նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ միակ աշխատող գործառույթն է։ Քրեադատավարական տերմինաբանությունը ամենուրեք է՝ ինտերնետում, հեռուստաէկրաններին, սրճարաններում, խոհանոցներում։
Եթե այսպես մի քիչ էլ շարունակվի, հայերենը ուղղակի կզավթվի քրեադատավարական տերմինաբանությամբ։ Երեխա՞ է ծնվում։ «Աչքդ լույս, զավակդ հարուցվեց»։ Ամուսնանու՞մ են։ «Շնորհավորում եմ, դուք ներգրավվում եք որպես ամուսիններ»։ Երեխան վա՞տ է պահում։ «Աշոտիկ, քո նկատմամբ խափանման միջոց եմ ընտրում էրկու ժամով հեռախոսդ ձեռիցդ առնելը»։ Վիճու՞մ են։ «Էլ ինձ չզանգես - քեզ բացարկ եմ հայտնում»։ Մա՞րդ է մահանում։ «Ցավակցում եմ պապիկիդ կարճման կապակցությամբ»։
Ու եթե այս ընթացքը դառնա անշրջելի, ի հայտ կգա «ականջ ծամողների» անհայրենիք, անբան, անկիրթ սերունդ, ու վերջ - բոլորս հավերժ կենթարկվենք քննչական գործողությունների։
Ակնհայտ է, որ քրեական դատավարութրունը դարձել է մեր պետության թիվ մեկ գործառույթը։ Նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ միակ աշխատող գործառույթն է։ Քրեադատավարական տերմինաբանությունը ամենուրեք է՝ ինտերնետում, հեռուստաէկրաններին, սրճարաններում, խոհանոցներում։
Եթե այսպես մի քիչ էլ շարունակվի, հայերենը ուղղակի կզավթվի քրեադատավարական տերմինաբանությամբ։ Երեխա՞ է ծնվում։ «Աչքդ լույս, զավակդ հարուցվեց»։ Ամուսնանու՞մ են։ «Շնորհավորում եմ, դուք ներգրավվում եք որպես ամուսիններ»։ Երեխան վա՞տ է պահում։ «Աշոտիկ, քո նկատմամբ խափանման միջոց եմ ընտրում էրկու ժամով հեռախոսդ ձեռիցդ առնելը»։ Վիճու՞մ են։ «Էլ ինձ չզանգես - քեզ բացարկ եմ հայտնում»։ Մա՞րդ է մահանում։ «Ցավակցում եմ պապիկիդ կարճման կապակցությամբ»։
Ու եթե այս ընթացքը դառնա անշրջելի, ի հայտ կգա «ականջ ծամողների» անհայրենիք, անբան, անկիրթ սերունդ, ու վերջ - բոլորս հավերժ կենթարկվենք քննչական գործողությունների»։