Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսպիսի նախագիծ ունենալու առաջարկս Մեսրոպ Մինասյանի ձեռամբ կյանքի կոչվեց, ինչի համար շնորհակալ եմ նրան և ողջ թիմին։
Նախագիծը հնարավորություն կտա նվիրելու ձեր քարսիթը այն ընտանիքներին, ովքեր ունեն դրա կարիքը՝ թույլ տալով նրանց քարսիթի գումարը ծախսել այլ կարևոր բաների վրա։
Նախաձեռնությունը նաև թույլ կտա խթանել ընտանեկան փոխօգնության զարգացումը մեր երկրում, միգուցե նաև վերաճի փոխադարձ հոգատարության ավելի մեծ շարժման։
Չմոռանանք, որ պատահարի ժամանակ ճիշտ ամրակապված երեխան փրկվելու մի քանի անգամ ավելի մեծ շանսեր ունի, քան պարզապես մեքենայի մեջ առանց ամրակապվելու երթևեկող երեխան։
Եկե՜ք ազգովի փրկենք մեր երեխաների կյանքը և պահպանենք նրանց առողջությունը»։