Այսօր մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը, որում ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության նպատակներն առավել քան ծանրակշիռ են ու կարևոր, սակայն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ այսպիսի կարևորագույն միջոցառումը պլանավորվել ու անցկացվում է այն ժամանակ, երբ պետության ղեկավարը երկրում չէ և աձամբ չի ազդարարում զորավարժության մեկնարկի մասին և չի մասնակցում զորավարժությանը:

Իմ կարծիքով՝ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ընկալումը նաև հոգեբանական առումով է շատ կարևոր թեկուզ նաև զինված ուժերի անձնակազմի համար:

Զորավարժությունները սովորաբար իրական պատերազմներին պատրաստվելու գործընթաց է, և այստեղ շատ կարևոր է, որ զորքը տեսնի, որ իրական պատերազմի ժամանակ իր գերագույն հրամանատարը գնում է իր առջևից…
Կարելի՞ էր այնպես պլանավորել, որ պետության ղեկավարը ներկա գտնվեր ու մասնակցեր այս կարևոր զորավարժությանը:

Ինձ մոտ արդեն այնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ու անտեսանելի սուբյեկտների ձեռքերով փորձ է արվում ամեն կերպ հեղինակազրկելու պետական կառույցների, զինված ուժերի նշանակությունն ու դերակատարությունը, կամ էլ այս ամենը շարքային փնթիության արդյունք է…