ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անցնող շաբաթ հաղորդմանս ընթացքում ներկայացրել էին ՀՀ ԱԺ աշխատակազմի մոտեցումները «ՀՀ Տեղեկատվության ազատության օրենքի» նկատմամբ։ Երբ հարցազրույցի խնդրանքին ի պատասխան առաջարկեցին գրավոր հարցերն ուղարկել։ Դրանք գրավոր ուղարկելուց հետո էլ, օրենքը խախտելով, առաջարկեցին դիմել հարցազրույցի համար։ Այսօր մեկ այլ գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ Վարչապետի աշխատակազմն է ուղարկել տարօրինակ նամակ։ Հաշվի առնելով, որ առաջիկա շաբաթ ՀՀ Անկախության հանրաքվեի 28-ամյակի առիթով տոնական միջոցառումներ են Գյումրիում, ունենք բազում հարցեր այդ առիթով, խնդրել էինք Վարչապետի աշխատակազմին մի քանի պարզ հարցի պատասխանի՝ կազմակերպման համար մրցույթ հայտարարարվե՞լ է, թե՞ ոչ։ Ո՞վ է շահել մրցույթը, եթե եղել է մրցույթը։ Այդ պարզ հարցերին աշխատակազմը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի կարողացել պատասխան գտնել ու տեղեկացրել է, որ կտա 30-օրյա ժամկետում։ Սեպտեմբեր 21-ն իհարկե անցած կլինի, թերեւս հույս ունենալով, որ մենք այլեւս ցանկություն չենք ունենա պատասխան ստանալ։ Բայց մենք համբերատար կսպասենք 30-օրյա ժամկետին։ Ուղղակի ուզում ենք հասկանալ, նման հսկայական միջոցառման համար մրցույթո՞վ է ընտրվել կազմակերպությունը, որը մեկ պաստառի վրա մի քանի ուղղագրական սխալ է անում, ու ողջ Գյումրին ապշած է դրանց դիզայնի վրա»: