Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աներորդին չորս կարևոր բացահայտում է արել.

1. Իշխանությունը հստակ որոշում ունի, որ Ամուլսարի հանքը բացելու է և կարծում է, որ դիմադրություն չունի: Ըստ իրենց' ստացվում է, որ մի հազար մարդ է դեմ հանքի շահագործմանը:

2. Ըստ իրենց' ստացվում է, որ ժողովուրդը դեմ չէ, այլ դեմ են հատուկ տեղերից ուղղորդվողները: Մասնավերապես' նախկինները: Այսինքն' կարելի է եզրակացնել, որ այս իշխանությունը համարում է, որ հանքի դեմ և հանուն սարի' իր դեմ պայքարում են նախկինները:
Նաև մարդիկ, որոնք փորձում են ամեն հարցում քաղաքական դիվիդենտներ շահել (հավանաբար մեզ նկատի ունի):

3. Ինքը մասնագետ չէ, բայց վստահում է կառավարությանը, հետևաբար կողմ է հանքի բացմանը:

4. Ինքը «արտաթորանքի» ջուրը չի ուսումնասիրել:

Վերջին միտքն ամենախոսունն է»: