Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության պետական ֆինանսավորումը երբեք այսքան թափանցիկ չի եղել մեր երկրում:
Ստորև բերված հղումով կարող եք տեսնել Հայաստանի ցանկացած բժշկական հաստատության պետական պատվերի չափսը, ինչպես նաև մինչ օրս կատարված ծախսը` որոնում դաշտում գրելով դրա անվանումը և այնուհետև կատարելով նշում հատուկ դաշտում, որը կոչվում է «Ըստ հաստատությունների»: