ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արևային էներգետիկայի զարգացման մասին
Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել են 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանների կառուցման լիցենիզաներ։
Կառավարությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրով ստանձնած հանձնառություններին համահունչ ևս 100 ՄՎտ հզորությամբ միջին հզորության (առավելագույնը մինչև 5 ՄՎտ) արևային կայանների կառուցման լրացուցիչ չափաքանակ է արտոնում, որին առնչվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1934/about
Վերը նշված 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. ավարտը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել նաև 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայանի կառուցումը։ Իրակացման ընթացքում կլինի նաև ՎԶԵԲ աջակցությամբ ներկայումս նախապատրաստվող 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների նոր ծրագիրը։
Այսպիսով, Հայաստանում 2022-ին ընդառաջ, ներկայումս գործող փոքր (մինչև 1 ՄՎտ) և ինքնավար արտադրողները ներառյալ, կունենանք շուրջ 400 ՄՎտ հզորությամբ գործող կամ կառուցման փուլում գտնվող արևային կայաններ»: