«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված, ապա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ ընտրված Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի հարցում կառավարության՝ մասնավորապես վարչապետ Փաշինյանի կեցվածքին։
«Ինչ ասեմ, Պարոն Փաշինյան, կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում : Մենք իրար լաաավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»,-գրել է նա:
Մանուկյանը նշել է՝ Ամուլսարը մնալու է որպես սար:
«Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում»,- գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել․ «Բանը ՝ պայքար եք ուզում, կստանաք»։
Նա նաև դիմել է նախկինում այլ կարծիք ունեցող պաշտոնյաներին ու հարցրել՝ «ձեր անցյալն ա կեղծ, թե՞ ներկան»։
«Ուզում եմ հասկանամ. էն մարդիկ, ովքեր առաջ դեմ էին կոնկրետ հարցերի հետ կապված ու պայքարում էին դրանց համար, բայց հիմա կողմ են արդեն (պաշտոնա մանդատա, բանա ), ձեր անցյալնա՞ կեղծ, թե՞ ներկան։ Ու ձեզ ո՞նցա վստահում վարչապետը։ Ախր վաղն էլ ուրիշ մոտեցում կունենաք ու կդավաճանեք համ ձեզ, համ էլ վարչապետին։ Պարոն Փաշինյան, քաղաքական քամելիոնները ամենավտանգավոր սողուններն են, էլ բան չունեմ ասելու»,- գրել է նա։