Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Կրկին ու կրկին շնորհակալություն ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին, մտավորականներին իրենց զորակցության համար: Այսօր նույն խոսքերը մասսայական լսում էի Երևանում քայլելիս, հազարավոր հեռախոսազանգերով՝ Հայաստանի մարզերից մինչև արտերկիր: Հազարով հաղորդագրություններ եմ ստացել: Ինձ համար խնդիրը երեկվա կատարվածը չէ, այլ այն, ինչը զգում էի անցած ամիսներին: Խնդիրը իրավական հարթությունից փողոց տեղափոխածներն ու փողոցում «կոնսենսուս-1» -ով իշխանափոխության կոչնակը հնչեցրածներին ասեմ, որ այո, ես էլ արդեն տեսնում եմ այդ կոնսենսուս-1-ը: Ու այդ -1-ը հենց իրենք են: Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ արտառոց ռեակցիա է բարձրացնելու երեկ կատարվածը: Ու սցենարիստները հանգիստ կարող են արձանագրել, որ խիյարը թարս է բուսնել: Ատելությունը հանցագործի ու հանցագործի աջակիցների հանդեպ ավելի է խորացել: Ոստիկանությունում իմ տված պարզաբանումներից դեռ երեկվանից գիտեն, թե ինչպես էի ես նման մի բան սպասել ու որքան զգուշավոր եմ եղել իմ ամբողջ շարժերի ընթացքում: Որովհետև, այո, ես չէի կարող անզգուշ ու անտարբեր լինել, երբ ռեվանշիզմի որոշ հրձիգներ երեկվա դրությամբ հայտարարում էին քաղաքացիական պատերազմի մասին, հայտարարում էին, թե արյուն է թափվելու ու դրա պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա, ու լիքը նման բաներ... Եթե պատկան մարմինները անտարբերության են մատնել ու մատնում նման հայտարարոյթյունները, ապա ես գոնե գիտեմ, թե դրանք ինչ են նշանակում ու ինչու են այդ դիսկուրսները բացվում, ինչու են դրանք տարածում շատ կոնկրետ լրատվամիջոցներ: Ինչ վերաբերում է այն վարկածին, թե հավանաբար պետք է եղել հեռախոսս ու դրա ներսում առկա տեղեկությունը: Հիասթափեցնեմ՝ այնտեղ բան չկա: Այնտեղ բան չէր էլ կարող լինել: Հեռախոսի կոնտակտնե՞ր... Իմ մեկ այլ, ավելի հին՝ 10-ամյա հեռախոսի կոնտակտներն ավելի շատ են, քան 1 տարեկան այդ հեռախոսինը: Հաղորդագրություննե՞ր: Ես որպես կանոն SMS-ներ չեմ գրում ու չափազանց քիչ եմ ստանում: Ինձ վնասող տեղակատվությո՞ւն: Այդպիսին չկա ու չի լինի ու չի կարող լինել: Այ հիմարներ, դուք մինչև հիմա դեռ չեք էլ հասկացել, թե ես ինչպես եմ գործում: Այնտեղ ոչ Փաշինյան-Սաֆարյան, ոչ Սաֆարյան-Թրամփ, ոչ Սաֆարյան-Պուտին, ոչ էլ Սաֆարյան-Ռուհանի չաթեր չեք հայտնաբերելու: Բա ձեզ պետք էր? Մի երկու հարաթուղեղ էլ էնպես են ժրել, գիտեն թե հեռախոսիցս ԱԱԾ գողացված ախրիվն էն հանելու կամ ՑՌՈՒ-ի կամ ԳՌՈՒ-ի դոսյեները: Բայց ինչքան մեղք եք, սվոլըչներ...
Դեհ, թե ինչու գործի այլ մանրամասներից չեմ խոսում, կարծում եմ միանգամայն հասկանալի է»: