13:03
…Որ մեկնաբանություններից ու լայքերից հասկանա հարցի կարևորության աստիճանը

Ամենաշատը Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան տրենդներից կախվածությունն է զարմացնում։ Ցանկացած հարց, որ ի վիճակի է 100 like հավաքել, վարչապետի մտածելու թեմա է դառնում։ 500-ից սկսում է անհանգստանալ իսկ 1000-ին՝ ենթարկվել։ Այսքան կանխատեսելի ու վիրտուլ կարծիքի դեմ անպաշտպան իշխանություն պարզապես հնարավոր չէր պատկերացնել։

Եթե վաղը սոցիալական փորձարկում անենք ու սկսենք գրել, որ Հայաստանին, օրինակ, սպիտակ կապիկներ են պետք, մարդը կա՛մ ինչ-որ միջազգային կենտրոնի համապատասխան հետազոտություն կպատվիրի, կա՛մ, որ ավելի հավանական է, կսկսի կապիկներ ներմուծել։ Կախված, թե թեմային քանի հոգի կմիանա։ Բայց մինչ այդ սպիտակ կապիկների մասին մի քանի live կանի… դե որ մեկնաբանություններից ու լայքերից հասկանա հարցի կարևորության աստիճանը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս