ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է՝ ինչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարությունում ընդունում և փաստացի գործարքի է գնում ՊՊԾ գունդը գրաված և ահաբեկչության հետևանքով 3 ոստիկանի կյանք խլած խմբավորման ղեկավարների հետ:

Մասնավորապես՝ հետաքրքիր է պատանդ եղած բարձրաստիճան սպաների կարծիքը:
     Ինչի՞ եք լռում, պարոնայք:
     Ես դատապարտում եմ այդ հանդիպման փաստը, իսկ դո՞ւք...

Հ.Գ.
     Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը...»: