ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ կարդացել է վարչապետի մատնանաշած գաղտնի զեկույցը: «Նախկին թալանչի իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչներ պնդում էին, որ վարչապետի նշած գաղտնի զեկույցը գոյություն չունի: Հաստատում, պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի. այն մեր վիճակի մասին է՝ գրված դեռևս 2014-15-ին, թե ինչպիսի իրավիճակում է գտնվում Հայաստանը, որի մասին խոսեց վարչապետը, և թե ինչ անելիքներ կան, որի մասին ամեն օր խոսում ենք և այդ անելիքներն անելու ենք, Հայաստանը տանելու ենք առաջ»,- նշել է պատգամավորը: Անդրադառնալով իշխանափոխության վերաբերյալ քննարկումներին' Էդմոն Մարուքյանն ասել է, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով ձևավորվել է լեգիտիմ խորհրդարան ու կառավարություն. «Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ մինչև 2023 թվականը՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Հետևաբար, իզուր վերև-ներքև մի թռեք, որևէ բան չեք կարող այս առումով փոխել»:
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/393873527986561/