Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը;
«Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը «օրենքով գողերի» սանձմանը ուղղված նոր օրինագիծն է: Համապատասխան նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։