«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Երևանում տեղի ունեցած դեպքին:
«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Այժմ հետազոտվում է:
Երեխայի առողջության մասին հետազոտումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է նա: