Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի…
Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները… սա պաշտոնական դիրքի չարաշահում է:
Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ»: