ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին համարում է նոր Հայաստանի լավագույն կադրերից մեկը:
«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նոր Հայաստանի լավագույն կադրերից մեկն է»,- գրել է պատգամավորը և հրապարակել Մուրադյանի լուսանկարը:
Հետաքրքրական է իշխանական պատգամավորի կատարած գրառումն այն առումով, որ այս պահին խիստ լարված են իր թիմակցի՝ Արսեն Թորոսյանի, և Արմեն Մուրադյանի հարաբերությունները: