Եթե ռուս ազգայնական Վիտալի Շիշկինին Հայաստանն իսկապես քաղաքական ապաստան է տվել, ուրեմն մտնելու ենք հայ-ռուսական "բարեկամության" ցուցադրման մի այնպիսի փուլ, որի զարգացումները թրիլլեր ֆիլմի սցենար են հիշեցնելու:
Այդ համատեքստում Պուտինի՝ Քոչարյանին բանտում այցելելու ցանկության մասին լուրերն իրականությանը բավական մոտ են թվում: Եվ կարելի է ասել, որ միայն նախերգանքն են:
Հասկանալի է սուվերենության ու ինքնուրույնության ամրապնդման՝ իրականում իշխանությունների ինքնահաստատման, ձգտումը, բայց արդյո՞ք հակահայկական քարոզ իրականացնող չճանաչված ռուս ազգայնականն այն ֆիգուրն էր, որով արժեր սկսել այս խաղը, որն ավելի շատ հակառակ շաշկի (поддавки) է հիշեցնում...
Նման գործընթաց սկսելուց առաջ առնվազն պիտի շաաատ ռազմավարական հաշվարկներ ու տարբեր երաշխիքներ ունենան մեր իշխանությունները և համոզվածություն, որ պատրաստ են ցանկացած սցենարի: Հակառակ դեպքում՝ ինքնիշխանության համար հայտարարված պայքարը կարող է այլ պայքարի վերաճել