ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակել և գրել.

 

«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ և իմ գործընկերների կողմից Քրեական Օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման և խոշտանգման համար։ 
Շնորհակալ եմ հանձնաժողովին և արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկներով նախագիծը լրացնելու համար։ 
Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը, և մենք այլևս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»»։