08:45
Արա Գալոյան. «Կարելի է ուրախ-ուրախ արձանագրել, որ մեր երկիրն ընդգրկվել է գինի արտահանող երկրների ցանկում»

Արա Գալոյանը ֆեյսբուքում գրել է.

«Լավ է, որ մեր մամուլը հենց արտերկրյա լրահոսում Հայաստանի մասին տեղեկություն է գտնում թարգմանում է ու հրապարակում։

Նման մի հրապարակում է արել գինեգործության ոլորտում կառավարման ամերիկյան ասոցիացիան (AAWE): Կարելի է ուրախ-ուրախ արձանագրել, որ մեր երկիրն ընդգրկվել է գինի արտահանող երկրների ցանկում՝ 2018թ 9․4 մլն դոլար ծավալով գինի արտահանելով։ Կարելի ուրախանալ, որ մենք այս ցանկում 51-րդ երկիրն ենք՝ ընդամենը մեկ տեղով զիջելով գինեգործության հզոր ավանդույթներ ունեցող Բելառուսին։ (Չեմ հիշում, որ խորհրդային տարիներին ու հետո բելառուսական գինի տեսած լինեմ)։ Բայց կարելի է ուրախանալ, որ 4 տեղով գերազանցում ենք Ադրբեջանին։

Իսկ հետո չտեսնելու տալ, որ ցանկի 17-րդ տեղում 196,9 մլն դոլար արժեքի գինի արտահանող Վրաստանն է։ Կարելի է նաև չհաշվել, որ վրաց գինեգործները մերոնցից 187․5 մլն դոլարից ավել արժեքի գինի են արտահանել»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս