Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության տոնը: Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև.

 

«Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր հայերին:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին, սպաներին և գեներալներին: Շնորհավորելուց զատ, շնորհակալություն եմ հայտնում նրանց Արցախ աշխարհն ու Հայաստանը հակառակորդից պաշտպանելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի անկախության և պաշտպանության համար զոհված և անմահացած զինծառայող տղաների ընտանիքներին, նրանց զավակներին, հայրերին ու մայրերին:

Արցախն անկախ է թշնամուց, Արցախն անկախ է աշխարհից, բայց Արցախը Հայաստանի անբաժան մասն է, մեր օդն ու ջուրն է, մեր գոյության և զարգացման երաշխավորն ու վկան է:

 

Հիմա հերթը սերունդներինն է: Արցախն ավելի զարգացնելու, Արցախն ավելի հզորացնելու և Արցախն ավելի անառիկ դարձնելու համար:

Շնորհավոր բոլորիս»: