Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր իջով հիշեցրել է, որ այսօր Արցախի անկախության տոնն է։ Շնորհավորանք չէր դա, հիշեցում էր ընդամենը։ Սովորական մի Alert, որ շատերն օգտագործում են իրենց հեռախոսների օրացույցներում, որ կարևոր իրադարձությունները չմոռանան։
Հիշեցումից ավել ոչինչ չի անցել վարչապետի մտքով։ Ոչ էլ իր աշխատակազմի, թիմակիցների, քարոզիչների… Ոչ ոքի գլխում դրանից ավել որևէ միտք չի հղացել։ Վարչապետի գրառումը ձեզ ապացույց։ Երկրորդ ապացույցն էլ այս սքրինն է, որն արել եմ Նիկոլի գրառման մեկնաբանություններից։ Իշխանական քարոզիչներին ու ֆեյքերին ասել են, որ խոսքը տոնի մասին է, տոնական տրամադրություն է պետք, դե իրենք էլ ինչքան կարողացել, այդքան զարդարել են վարչապետի գրառումը։
Ուրախ չի՞։ Ուրախ է։ Ոչ խելք ունեն, ոչ մեղք։ Ֆեյքերն էլ են գոհ, ֆեյքերի տերերն էլ, երկրի ղեկավարն էլ։ Այսքան անբովանդակ ու ամուլ իշխանություն պարզապես դժվար էր պատկերացնել։ Ո՞ւմ մտքով կանցներ…»: