16:54
38.000 ուսուցիչ, փաստացի ոչ աշխատանքային օրով կանչվեցին աշխատանքի ու դրա համար կրկնակի չեն վճարվելու»

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծայրահեղական պսևդոիրավապաշտպանների, իբրև իրավունքի գերակայության հողի վրա՝ ռադիկալ կտցրածների մի զանգված կա, որն էնքան է տմարդիացել յուր դավանած արժեքների մեջ, որ կարող է քեզ լուրջ դեմքով հարցնի.

– Իսկ դու շանը հարցրե՞լ ես, նա արդյո՞ք ուզում է, որ մենք իրեն շուն ասենք, չէ՞ որ նա էլ ունի հույզեր ու զգացմունքներ:

Բայց էդ նույն զանգվածին չի հետաքրքրում, որ 38.000 ուսուցիչ, փաստացի ոչ աշխատանքային օրով կանչվեցին աշխատանքի ու դրա համար կրկնակի չեն վճարվելու:

Շնորհավոր սեպտեմբերի 2:

Գնամ դաս տամ»:

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս